Գյումրու ռուսական ռազմաբազան վաղն էլ չի լինի Հայաստանում, եթե Երևանը շահագրգռված չէ դրա ներկայությամբ՝ Բիշքեկում լրագրողների հետ զրույցում հայտարարել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը։ «Բայց արդյո՞ք Հայաստանը պատրաստ է դրան։ Խնդրեմ, մենք ոչ ոքի ոչինչ չենք պարտադրելու։ Իսկ եթե հայ ժողովուրդը ցանկանում է, որ նրանց կողքին ռուսական ռազմական որևէ թև լինի, ապա մենք կմնանք, կաշխատենք ու կհամագործակցենք»,- հավելել է Պուտինը։               
 

«Ծառուկյան» խմբակցությունը չի միանա «Ելքի» նախաձեռնությանը

«Ծառուկյան» խմբակցությունը չի միանա «Ելքի» նախաձեռնությանը
25.02.2018 | 07:34

ԱԺ «Ծառուկյան» խմբակցությունը չի միանա Հայաստանի չորրորդ նախագահի ընտրության կարգը Սահմանադրական դատարանում վիճարկելու «Ելքի» նախաձեռնությանը: Խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանն ասել է.
«Մենք խորհրդակցեցինք սահմանադրագետների հետ և Սահմանադրության հետ հակասություն չենք տեսնում»:

Դիտվել է՝ 1652

Մեկնաբանություններ